Tert.am. 20-12-2010- Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որը մեկնարկել է դեռ նախորդ շաբաթվանից, այսօր սկսեց քննարկել աղմկահարույց` «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրինագծերը:Քննարկումը սկսվեց «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի ներկայացումից: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ օրինագծում փոփոխություն է եղել, ըստ որի՝ հանրակրթությունը համալրվել է 4 կրթական ծրագրերով` այլընտրանքային, հեղինակային, միջազգային, փորձարարական: «Նորարարական, հեղինակային, միջազգային և փորձարարական ծրագրերը մենք ներմուծում ենք օրենսդրության մեջ, որպեսզի ավելի հստակ լինի մեր նախնական օրենսդրական առաջարկը, այն է` թույլատրել Հայաստանում միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացումը` միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան»,- ասաց Արմեն Աշոտյանը: Առաջին ընթերցմամբ այս նախագծի քննարկումից հետո նախարար Աշոտյանը ներկայացրեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ներկայացնելով նախագիծը՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ անցած ամիսների ընթացքում օրինագիծը լրջորեն մշակվել է, հաշվի են առնվել հնչած անհանգստությունները: Նախարարի հավաստմամբ, իրենք կարողացել են նախագծի լրամշակման ընթացքում փարատել հնչած մտահոգությունների ճնշող մեծամասնությունը` «իրականում ապացուցելով, որ ի տարբերություն մեր որոշ ընդդիմախոսների` ոչ արտաքին ոչ էլ այլ տեսակի քաղաքական պատվերներ այս օրինագծի շուրջ չկան»: «Անհամբեր սպասում եմ, երբ «Վիկիլիկսը» մի օր բացահայտի օրինակ 2010թ. մայիսից, երբ որ այս օրենքը մտավ շրջանառության մեջ, առ այսօր ինչ տեսակի զրույցներ կարող էին տեղի ունեցած լինել տարբեր քաղաքական շրջանակների և արտասահմանյան բարձրաստիճան ներկայացուցիչների միջև` հասկանալու և ապացուցելու համար՝ իրականում ով ում ջրաղացի վրա է ջուր լցրել այս ընթացքում և ով ում ջրաղացի վրա է պատրաստվում ջուր լցնել»,- հայտարարեց կրթության և գիտության նախարարը:
Նախարարը շեշտեց, որ ներկայացված նախագիծը բացարձակապես քաղաքականացված չէ, ապա նշեց, որ նախագծի քննարկումը տարբեր շրջանակների կողմից վերածվեց շահարկումների և ագրեսիայի: Նա նաև դժգոհեց, որ անցած ամիսների ընթացքում նախագծի վերաբերյալ իրենք քիչ են լսել «կոմպետենտ խոսք»:
«Մենք ներկայացված օրինագծով ամբողջությամբ ապահովում ենք Հայաստանի հանրապետության հանրակրթական համակարգում հայերենը որպես միակ լեզու: Միաժամանակ ապահովում ենք միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման հնարավորություն` սահմանափակ թվով, ներկայացված կրթական աստիճանով և տեղայնությամբ, համապատասխան այլ երաշխիքներով, օրինակ՝ մասնաճյուղերի բացառում և այլն, օտար լեզուներով: Կարծում եմ, որ վերջակետ պետք է դրվի բոլոր տեսակի շահարկումներին: Դպրոցները կբացվեն, կաշխատեն և իրականում մեր բոլոր չարախոսների լավագույն պատասխանը կտան իրենց համապատասխան գործունեությամբ»,- ամփոփեց կրթության և գիտության նախարարը:
Օրինագծի քննարկումը նախատեսվում է շարունակել ԱԺ վաղվա նիստում:
Հիշեցնենք, որ նախագծերը, որոնք նախատեսում են մեր երկրում օտարալեզու դպրոցների բացում, առաջացրել են հասարակական որոշ շերտերի մտահոգությունները: Մասնավորապես նախագծերի դեմ ընդվզում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment