Report.am. 21-12-2010- Մինչ կոնգրեսական Ադամ Շիֆը իր գործընկերների եւ Կոնգրեսի առաջնորդների հետ շարունակում է աշխատել 252-րդ բանաձեւը քվեարկության դնելու ուղղությամբ, թուրքական խմբի համանախագահները Կոնգրեսի հեռացող անդամ Վիլիամ Դելահանթի հետ միասին տարածել են "Հարգելի գործընկեր" նամակը այս երկկուսակցական բանաձեւի դեմ. այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: "Հարգելի գործընկեր" նամակը թվարկում է մի շարք անիմաստ պատճառներ բանաձեւի դեմ ` ներառյալ "մեր ազգային անվտանգությունը Կովկասում, Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում վտանգելու պոտենցիալ”, ինչպես նաեւ այն, որ հնարավոր է վնասվի "Թուրքիայի եւ Իսրաելի միջեւ հարաբերությունների վերականգման ուղղությամբ տարվող բանակցությունների ընթացքը": Նամակը նաեւ նշում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կփրկի Միացյալ Նահանգների տնտեսությունը "անկումից":
"Այս նամակը անտեսում է իրական իմաստը", -նշել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: "Բանաձեւը ոչ Թուրքիայի մասին է, ոչ Աֆղանստանում դպրոցներ կառուցելու, ոչ էլ վերաբերում է Բալկաններին, Կովկասին, Միջին Արեւելքին, Կենտրոնական Ասիային եւ Միացյալ Նահանգների տնտեսությանը: Այս բանաձեւը, որի կողմնակիցներն են եղել սենատորներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը եւ Հիլարի Քլինթոնը, վերաբերում է ամերիկյան արժեքներին",-հավելել է Արդունին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment