Saturday, December 25, 2010

Ermenihaber. Հայերի դերը Օսմանյան դասական երաժշտության մեջ

Panorama.am. 25-12-2010- Վերջին օրերին Ստամբուլում 2 գիրք է լույս տեսել, որը նվիրված է օսմանյան դասական երաժշտության մեջ հայերի ունեցած դերին:
«Էրմենիհաբեր»(Ermenihaber.am) լրատվական կայքի տեղեկացմամբ` «Օսմանյան դասական երաժշտությունը և հայերը» վերնագրով առաջին գրքի հեղինակները երաժշտագետներ Արամ Քերովբյանը և Ալթուղ Յըլմազն են: Իսկ «Դասական երաժշտության մեջ հայ երգահանները» վերնագիրը կրող երկրորդ գիրքը հեղինակել է Էմինե Բորան:
Գրքերը հրատարակվել են Ստամբուլի սբ. Փրկիչ հայկական հիվանդանոցի ֆոնդի և «Ստամբուլ 2010 Եվրոպական մշակույթի մայրաքաղաք» գործակալության համագործակցության արդյունքում:
Արամ Քերովբյանի հեղինակած «Օսմանյան դասական երաժշտությունը և հայերը» գրքի նպատակն է ուսումնասիրել հայերի դերը Օսմանյան դասական երաժշտության մեջ` սոցիալ-մշակութային և քաղաքական համատեքստում:
«Դասական Երաժշտության մեջ հայ երգահանները» գիրքը կենսագրապատում է, և ներկայացնում է 67 հայ երգահանների կյանքն ու ստեղծագործությունները:

No comments: