Friday, January 21, 2011

Ադրբեջանը ստիպում է իր տարածքում բնակվող ՌԴ քաղաքացիներին հրաժարվել քաղաքացիությունից

Սույն թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-ուբա լեզգինական գյուղ է այցելել Ադրբեջանի Խաչմազի շրջանի միգրացիոն ծառայության պատվիրակությունը` ծառայության պետի տեղակալ Էլման Ալիևի գլխավորությամբ: Նշենք, որ սովետական տարիներին հիշատակված գյուղը եղել է Դաղստանի տարածք: Սովետական Միության փլուզումից հետո Խրախ-ուբան դարձել է Ռուսաստանի անկլավային գյուղ Ադրբեջանի տարածքում: Գյուղի բոլոր բնակիչները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Հանդիպելով գյուղացիներին` Էլման Ալիևի պատվիրակությունը պահանջել է գյուղացիներից հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից կամ հեռանալ գյուղից: Հակառակ պարագայում, Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը սպառնացել է դեպորտի ենթարկել գյուղի բնակիչներին:
Խրախ-ուբայի գյուղացիներին Ադրբեջանի իշխանությունների նման պահանջն անակնկալի է բերել: Իրենց շահերը պաշտպանելու համար գյուղացիները ստեղծել է «Խրախ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Այվազ Փանախովը: Վերջինս փորձել է համագյուղացիների խնդիրները ներկայացնել Դաղստանի իշխանություններին, ինչի արդյունքում զրկվել է Ադրբեջան մուտք գործելու հնարավորությունից: Փանախովից բացի, գյուղից արդեն դեպորտի են ենթարկվել ևս հինգ ակտիվիստներ: Իսկ գյուղի մնացած բնակիչները անընդհատ անհայտ մարդկանցից սպառնալիքներ են ստանում: Նրանք բաց նամակով դիմել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներին` խնդրելով հարցին իրավական լուծում տալ: Սակայն տեղեկատվական բլոկադայում հայտնված Խրախ-ուբայի լեզգինների ձայնը լսելի չի դարձել երկու երկրների իշխանությունների համար: Ճարահատյալ նրանք դիմել են աննախադեպ քայլի: Ադրբեջանում բնակվող լեզգինները դիմել են հայկական լրատվամիջոցների օգնությանը:
Պետք է նշել, որ Խրախ-ուբա գյուղի պատմությունը Ադրբեջանում եզակի դեպք չէ: Պաշտոնական Բաքվի ներքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Ադրբեջանի բնիկ ժողովուրրդների ձուլումն ու երկրից վտարումն է: Այսօր քաղաքական էմիգրացիայի մեջ են գտնվում թալիշների, ավարների, լեզգինների և այլ ժողովուրդների գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական և կրոնական առաջնորդները: Նրանցից շատերը ամենատարբեր պատրվակներով ձերբակալվել են և մոռացության մատնվել ադրբեջանական բանտերում: Ադրբջանում ամեն օր և ամեն ժամ ոտնահարվում են բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Ցավոք, ավարների, լեզգինների, թալիշների և այլ ժողովուրդների պայքարը սեփական իրավունքների համար ցայժմ շոշափելի արդյուքների չի հանգեցրել: Ադրբեջանի բնիկ ժողովուրդների բազմաթիվ դիմումներն ու նամակները միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ամենատարբեր պատճառներով անպատասխան են մնում, ինչն էլ ավելի է բարդացնում նրանց կացությունն իրենց իսկ Հայրենիքում: Իսկ, պաշտոնական Բաքուն, ներկայացնելով այդ ժողովուրդների էլիտային իբրև Իսլամի ծայրահեղական ուղղությունների գաղափարակիրների, շարունակում է հալածել և բնաջնջել ավարներին, լեզգիններին և թալիշներին իր սահմաններում, ինչպես ժամանակին դա փորձել է անել Ադրբեջանում բնակվող հայերի հանդեպ:
Այսօր պաշտոնական Բաքուն օգտագործում է հնարավոր և անհնարին բոլոր միջոցները, որպեսզի հերքի Բաովում, Սումգաիթում և Ադրբեջանի այլ մասերում կազմակերպված հայերի ջարդերը: Բարեբախտաբար Արցախը հայաթափելու ադրբեջանցիների ջանքերն անցան ապարդյուն: Եվ դեռ ավելի, արցախցիները կարողացան դիմագրավել ադրբեջանական ռազմական ագրեսիային և ստեղծել անկախ և ինքնաբավ պետականություն: Ադրբեջանի բռնապետության ազդեցության տակ մնացած բնիկ ժողովուրդների համար արցախցիների օրինակը շարունակում է մնալ անսպառ ոգևորության աղբյուր: Եվ թերևս դա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունների անիրավության զոհ դարձած լեզգինները դիմել են հենց հայերի օգնությանը: Այդ է պատճառը, որ ի դեմս հայ ժողովրդի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգված տեսնում է դաշնակցի: Եվ այս պարագայում, կարծում եմ, ճիշտ կլինի օգնության ձեռք մեկնել ավարներին, լեզգիններին, թալիշներին, ցախուրներին, ուդիներին և այլն:
Պաշտոնական Բաքվի քաղաքական կուրսն անփոփոխ է. Ադրբեջանում շարունակվում են հալածվել բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները

Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ

No comments: