Monday, January 31, 2011

Ադրբեջանահայերը փետրվարի 28–ին համագումար կանցկացնեն

Tert.am. 31-1-2011- Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն փետրվարի 28–ին համագումար կանցկացնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը։
Համագումարի ժամանակ կներկայացվեն ադրբեջանահայերի խնդիրներն ու մտահոգությունները։ Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն մերձկասպյան շրջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ փորձել է ուսումնասիրել և ամփոփել ազգային և կրոնական փոքրամասնություններին վերաբերող խնդիրները, որոնց մասին էլ կխոսվի համագումարի ժամանակ։

No comments: