Monday, January 31, 2011

Իշխող կուսակցություն. Հարավային Սուդանը նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար

News.am. 31-1-2011- Հարավային Սուդանում ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացը նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար: Այսօր՝ հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Հարավային Սուդանի օրինակը ցույց տվեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հաղթարշավը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ ԼՂ խնդրի լուծման միակ միջոցը խաղաղ կարգավորումն է:
«ԼՂ խնդրի լուծման միակ ուղին դա նոր հանրաքվեի անցկացումն է կամ 1991-ի քվեարկության արդյունքների ճանաչումը, որը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի համաձայն»,- հայտարարել է Շարմազանովը:

No comments: