Aysor.am. 17-1-2011- Իրանը 2011 թ-ին դուրս կգա բենզինով ապահովվածության ինքնաբավ մակարդակի: Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի նավթը» կայքը, հղում անելով Reuters-ին, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մասուդ Միրկազեմին:
Նախկինում Իրանը բենզինի 40 %-ը ներկրում էր արտասահմանից: Արդեն սեպտեմբերից բենզինի ներկրումը դադարեցվել է: Բենզինի արտադրության համար հատկացվել են առկա նավթաքիմիական գործարանների հզորությունները:
Մասուդ Միրկազեմին ընդգծել է, որ բենզինի ինքնաբավությունը, սկսած փետրվարից ձեռք կբերվի նավթավերամշակող հզորությունների ամենամսյա ավելացման արդյունքում: Այդպիսով, վերջնականապես կհաջողվի հրաժարվել թե՛ ներկրումից, թե՛ նավթաքիմիական գործարաններում բենզինի արտադրությունից: Վերջինները դրա համար հարմարեցված չեն տեխնոլոգիապես և արտադրում են շատ ցածր որակի բենզին:
Միաժամանակ, դեկտեմբերից բենզինի համար այլևս սուբսիդիաներ չեն հատկացվում, ինչի արդյունքում վառելիքի գինը Իրանում 7 անգամ թանկացել է: Նկատվել է բենզինի օգտագործման ծավալների նվազում:

No comments:
Post a Comment