Tert.am.17-1-2011- Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության ծավալման հարցում ակտիվ դերակատարում ունենալ։ Այս մասին ադրբեջանական «ANS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն։
«Հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ասել է Վաշաձեն։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Վրաստանն այսօր պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, քանի որ անձամբ հետաքրքված է այս հիմնախնդրի արագ լուծմամբ։
Նախարարը նաև նշել է, որ եվրաինտեգրման գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ է հարավկովկասյան տարածաշրջանում կայունացնել իրավիճակը և ապահովել երկրների միասնությունը։
«Մեզ անհապաղ անհրաժեշտ է ցուցաբերել միասնականություն, դրսևորել տնտեսական ակտիվություն և մտածել տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացման մասին, որպեսզի առաջիկայում հնարավոր լինի ինտեգրվել եվրակառույցներին»,- ընդգծել է նախարարը։
Վաշաձեն նաև ասել է, որ Վրաստանի կառավարությունը և ժողովուրդը ցանկանում են տեսնել ղարաբաղյան հիմնախնդրի արագ լուծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ այլ միջազգային կառույցի միջնորդությամբ։
«Հարավային Կովկասը պետք է լինի խաղաղության, կայունության և համագործակցության գոտի»,- ընդծել է Գրիգոլ Վաշաձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր երկօրյա պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։

No comments:
Post a Comment