Monday, January 31, 2011

Կիպրոսն էլ ճանաչեց

Կիպրոսը ճանաչել է Պաղեստինը՝ 1967 թվականի սահմաններով։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բրազիլիան, Արգենտինան, Բոլիվիան, Գայանան, Չիլին, Ուրուգվայը, Պերուն եւ Պարագվայը:
Իսկ Նորվեգիան հայտարարել էր, որ կդառնա ԵՄ-ի առաջին երկիրը, որը կճանաչի այդ երկիրը:
Նշենք, որ Պաղեստինն անկախ է հռչակվել 1988-ի նոյեմբերի 15-ին: Ամբողջությամբ կամ մասնակի այդ կարգավիճակը ճանաչում է ավելի քան 100 երկիր: Առայժմ հապաղում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրների մեծ մասը:

No comments: