Friday, January 7, 2011

Իրանցի պատգամավոր. Ադրբեջանի ղեկավարությունը իրականության զգացման պակաս ունի

News.am. 6-1-2011- Ադրբեջանի ղեկավարությունը պակասության զգացում ունի, եւ իրականության մեջ դա նրանց դժվարությունն է: Այդ մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալահեդդին Բորուջերդին` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին աշխարհի բոլոր ադրբեջանցիների առաջնորդ հռչակելու փաստը:
«Նման արտահայտությունները լոկ երեւակայություն են եւ Ադրբեջանի ղեկավարության մոտ նոր երեւույթ չեն»,- ըստ իրանական Mehr գործակալության, ասել է խորհրդարանականը:
Ըստ Բորուջերդիի` «Իրանում ազերիները կարեւոր պատասխանատվություն ունեն եւ հպարտանում են իրենց իրանցի լինելով»:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը դեկտեմբերի 31-ին, որը նշվում է որպես ադրբեջանցիների միասնականության օր, իրեն համայն աշխարհի ազերիների առաջնորդ է հռչակել:

No comments: