Հայտարարել է «Էրգենեքոնի» գործով մեղադրվող Թունջայ Գյունեյը
«ԱԶԳ», 25-01-2011- Երբ որեւէ երկրում խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն է հանդես բերում, պաշտոնական Անկարան, թուրքական կառավարությունը, քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները միաբերան աղաղակում են Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակիՙ ԱՍԱԼԱ-ի «ահաբեկչության» մասին, թե ավելի քան 40 թուրք դիվանագետ է սպանել:
Որքան էլ թուրքական ժխտողականության դիրքերն սպառվեն եւ Հայոց ցեղասպանության հարցը հրապարակավ արծարծվի Թուրքիայում, այնուամենայնիվ, ժխտողականությունը որպես պաշտոնական թեզ շարունակում է այնտեղ ուժի մեջ մնալ, իսկ ԱՍԱԼԱ-ն դառնում է քավության նոխազ: Սակայն Թուրքիայում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների հետ, անկախ ճշմարտության աստիճանից, մամուլը անդրադառնում է մինչ այդ տաբու համարվող խնդիրներին: Զուգընթաց դրան, երկրում կատարվում են մամուլի այս քայլերին նպաստող բացահայտումներ:
Վերջին տարիներին այդ բացահայտումներից խոշորագույնը կատարվեց 2008-ի մարտին, երբ երկրի 8 քաղաքներում թուրքական անվտանգության ուժերը միաժամանակյա գործողություններով ձերբակալեցին «Էրգենեքոնի» մի քանի տասնյակ անդամների, որոնց թվում պաշտոնաթող գեներալներ են: Թեեւ «Էրգենեքոնի» գործը երկրում անընդհատ ընդլայնվում է, աճում է նաեւ Թուրքիայում «խորքային պետության» ռազմականացված թեւը համարվող ահաբեկչական այս կազմակերպության ձերբակալված անդամների թիվը, միաժամանակ շարունակվում է վերջինների դատավարությունը, բայց «Էրգենեքոնի» գոյության բացահայտումը դեռեւս չի հանգեցնում բուն կազմակերպիչների բացահայտման:
Պարզապես դատավարության պայմաններում թուրքական մամուլը ցնցող հրապարակումներով հանդես գալու հնարավորություն է ձեռք բերում: Թերեւս այդ հրապարակումներից ամենացնցողը Թունջայ Գյունեյի հետ «Թաքվիմ» թերթի հարցազրույցն է, որը հունվարի 21-ի համարում արտատպել էր «Զամանը»: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Թուրքիայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը բացահայտող առաջին փաստաթղթերը 2008-ի ապրիլին հայտնաբերվել էին հենց Գյունեյի լքված բնակարանում, քանի որ ինքն արդեն տեղափոխվել էր Կանադա, որտեղ էլ կարգվել հրեական համայնքի ռաբբի:
Մինչդեռ նա Թուրքիայում հաճախելով հոգեւոր դպրոց, իմամի կրթություն էր ստացել, ընդգրկվել էր Ֆեթուլլահ Գյուլենի իսլամական համայնքում, աշխատում էր որպես հեռուստալրագրող: Մի խոսքովՙ Գյունեյը չափազանց առեղծվածային անձնավորություն է, «Էրգենեքոնի» առանցքային դեմքերից: Ոմանք նրան համարում են թուրքական լրտես, ոմանք էլՙ ամերիկյան գաղտնի ծառայությունների գործակալ: Նա ունի «Էրգենեքոնի» «սեւ արկղի» համարում: Այսինքն, ինքը սերտ կապի մեջ է եղել ահաբեկչական այս կազմակերպության հետ, թեեւ 2010-ի նոյեմբերին եղել էր Թուրքիայում, սակայն չէր ձերբակալվել:
Համենայն դեպս, «Զամանի» արտատպած հարցազրույցում «Թաքվիմ» թերթը Գյունեյին հարցրել է.
- Գոյություն ուներ ԱՍԱԼԱ կոչված ահաբեկչական մի կազմակերպություն, որի անունը հայտնի է դարձել 1970-ական թվականներին թուրք դիվանագետների դեմ կազմակերպած ահաբեկչական գործողություններով: Որպես կազմակերպություն ինչպիսի՞ն էր ԱՍԱԼԱ-ն:
- ԱՍԱԼԱ-ն կառավարության մակարդակով հարաբերությունների մեջ էր տարբեր երկրների հետ, որոնք այնուհետեւ սկսեցին հարաբերվել PKK-ի հետ: «Խորքային պետության» ավազակախումբը, որի մասին Թուրքիայում իմացան Սուսուրլուքի միջադեպով, արտերկրում մահափորձեր կազմակերպեց թուրք դիվանագետների դեմ: Ի՞նչ էր արել իբրեւ առասպելական դեմք ներկայացվող Չաթլին ԱՍԱԼԱ-ի դեմ, բացի հայկական մեկ եկեղեցի եւ երիտասարդական երկու միություն ռմբահարելուց: Չէ՞ որ նրանք մեր «հերոսներն» էին:
- Այսինքն, ԱՍԱԼԱ-ն եւ Սուսուրլուքի խումբը համակցվա՞ծ են:
- Մի՞թե այս «հերոսներից» կազմավորված խումբը մահափորձ չկազմակերպեց Հռոմի պապի դեմ: Մենք չպետք է ԱՍԱԼԱ-ի մեջ որոնենք արտերկրում թուրք դիվանագետների սպանությունն իրականացնողներին: Մարդասպաններին պետք է որոնել Սուսուրլուքի խմբում: Սպանված բոլոր դիվանագետներն անխտիր հատուկ ընտրված մարդիկ էին:
Որքանո՞վ է հավաստի Գյունեյի խոսքերը, դժվար է ասել: Բայց որ Սուսուրլուքի ավելի քան առեղծվածային ավտովթարում մահացած Աբդուլլահ Չաթլին 1980-ի սեպտեմբերի 12-ին պետական հեղաշրջումից հետո ԱՍԱԼԱ-ի դեմ պատասխան գործողությունների դիմելու հանձնարարական էր ստացել գեներալ Քենան Էվրենի վարչախմբից, իսկ 1990-ականների սկզբին ղարաբաղյան պատերազմի թեժ օրերին հաճախակի էր հայտնվում Ադրբեջանում եւ որպես պարագլուխ վերադասն էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ մահափորձ իրականացնող Մեհմեդ Ալի Աղջայի, ակնհայտ է: Հատկանշական է, որ առ այսօր Թուրքիայում ԱՍԱԼԱ-ի անունն աղաղակողները, ներառյալ պետական կառույցները, անարձագանք են թողնում Գյունեյի խոսքերը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment