Tuesday, October 30, 2012

Իրանական անօդաչուն կարողացել է տեղեկություններ հաղորդել Իսրայելի ռազմական գաղտնի օբյեկտների մասին

Tert.am. 29-10-2012- Իրանի իշխանությունները հոկտեմբերի 29-ին հայտարարել են իսրայելական գաղտնի օբյեկտների լուսանկարների սրացման մասին, որոնք ստացվել են իրանական անօդաչուների ֆոտոխցիկներից, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Reuters-ին: Իրանի խորհրդարանի պատգամավոր Էսմաիլ Կոբսարիի խոսքով, անօդաչուն Իրանին է փոխանցել մի շարք իսրայելական ռազմաբազաների լուսանկարներ, և միայն դրանից հետո է այն խփվել: Կովսարին ավելացրել է, որ տեղեկությունները փոխանցվել են իրական ժամանակի ռեժիմում: Այն անօդաչուն, որի մասին խոսք է գնում այստեղ, իսրայելական օդուժի կողմից խփվել է հոկտեմբերի սկզբին Իսրայելի անապատային հատվածում, որտեղ տեղաբաշխված են երկրի գաղտնի միջուկային ռազմական օբյեկտները: Այդ անօդաչուի բաց թողնման պատասխանատվությունը վերձրել էր լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորումը, որին աջակցում է Իրանը: Նշենք, որ Իրանը ակտիվորեն զարգացնում է սեփական անօդաչու սարքերի արտադրությունը: Նախորդ տարի իրանական գիտնականներին այդ հարցում «մեծ աջակցություն ցուցաբերեցին» ամերիկացիները` Իրանի տարածքում կորցնելով իրենց նորագույն «անտեսանելի» անօդաչու սարքերից մեկը` RQ-170 Sentinel-ը: Իրանցիները կարողացան գրավել այդ անօդաչուի կառավարումը և իջեցնել այն իրենց օդանավակայաններից մեկում: Դրանից հետո հայտարարվեց, որ Իրանը շուտով նույն կարգի անօդաչուներ կունենա:

No comments: