
«Son dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` Պապուլիասի խոսքերին կտրուկ են արձագանքել նաև Էգեյան ծովի առափնյա գոտիների տուրիզմով զբաղվողները:
«Էգեյանի զբոսաշրջության և հյուրընկալման միություն» (ETİK) կոչվող կազմակերպության նախագահ Մեհմեթ Իշլերը հայտարարել է, որ իրենք ջանալու են խոչընդոտել ոչ միայն նավերի, այլև մարդկանց մուտքը Հունաստան: Չեշմեի «Զբոսաշրջային հյուրանոցատերերի միության» նախագահ Վեյսի Օնջելը, հայտնելով, որ իրենք ծայրաստիճան վիրավորված են Հունաստանի նախագահի խոսքերից, նշել է, որ տուրիստական էմբարգո են կիրառելու այնքան ժամանակ, մինչև հունական կողմը ներողություն խնդրի:
Իզմիրի առևտրի պալատի խորհրդի անդամ Մուստաֆա Քայան էլ, ի պատասխան Պապուլիասի հայտարարության, ասել է. «Մեր պապերին բարբարոսներ ասողներին հնարավորություն չենք տա փող աշխատել: Ամեն տարի նավարկային տուրիզմի շնորհիվ հունական կղզիներին 10-15 մլն դոլարի եկամուտ ենք տալիս: Այդ փողն այսուհետև կմնա Թուրքիայում»:
No comments:
Post a Comment