Aysor.am. 11-1-2011- Ամերիկյան դերասան Մայքլ Դուգլասը հայտարարել է, որ հաղթահարել է կոկորդի քաղծկեղ հիվադությունը: Ինչպես հաղորդում է «Լենտա.ռու-ն», վկայակոչելով « The Hollywood Reporter-ին», այդ «հաղթանակի» մասին Դուգլասն ասել է «Today» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ, որը եթեր կհեռարձակվի այսօր` հունվարի 11-ին, «NBC» հեռուստաալիքով:
«Ես ինձ լավ եմ զգում: Ուռուցք այլևս չկա»,- ասել է 66-ամյա դերասանը` հավելելով, սակայն, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ստիպված կլինի անցնել հետազոտություն: Դուգլասը նաև նշել է, որ դեռ չի հաջողվել հաղթահարել քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները, թեև աստիճանաբար վերականգնում է հիվանդության ընթացքում կորցրած քաշը:
«Ես ուտում եմ ինչպես խոզը»,- կատակել է դերասանը,- «Կորցրել էի 14.5 կգ, սակայն արդեն 5 կգ-ը վերականգնել եմ»:
Հարցազրույցում նա նաև ասել է, որ անցած վեց ամիսը, երբ ախտորոշված էր հիվանդությունը, չափազանց բարդ ժամանակաշրջան է եղել իր համար, որը ստիպել է վերանայել վերաբերմունը կյանքի նկատմամբ. «Ես հաջողակ եմ, քանի որ ունեմ լավ գեներ: Մայրս 88 տարեկան է, իսկ հայրս` 97,- ասել է Դուգլասը,- Այնուամենայնիվ, ես շատ լավ հասկանում եմ, որ սա պիեսի երրորդ գործողությունն է և պետք է ավելի լավ մտածել` ինչի վրա ծախսել ժամանակը»:

No comments:
Post a Comment