Նվազեցնել Իրանի վրա ճնշումը, նրանից պահանջելով հրաժարվել միջուկային ամբիցիաներից, չի կարելի: Այս մասին Աբու-Դաբիում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նրան խնդրել էին մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի զարգացման գնահատականները, որոնք անցած ուրբաթ հրապարակել էր իսրայելական հետախուզության` «Մոսսադի» ղեկավարի պաշտոնը լքած Մեհիր Դագանը: Նրա խոսքով, Թեհրանը, բախվելով տեխնիկական խնդիրների, չի կարողանա ստեղծել միջուկային զենք ամենաքիչը մինչև 2015 թ.:
Ինչպես նշել է Քլինթոնը, նման կանխատեսումները «չպետք է շեղեն միջազգային հանրությանը հետագա ջանքերից` ուղղված նրան, որ Իրանին թույլ չտրվի ձեռքբերել միջուկային զենք»:
Պետքարտուղարի խոսքով, այս այցի ընթացքում ԱՄԷ, Օման և Կատար պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ նա ընդգծելու է, որ ԱՄՆ-ը «կցանկանար պահպանել ճնշումն Իրանի վրա», քանի որ «իրանցիները մշտապես փորձում են ուղիներ գտնել պատժամիջոցները շրջանցելու համար»:

No comments:
Post a Comment