Tert.am. 15-1-2011- 2010թ-ին հնարավոր չեղավ ղարաբաղյան համակամարտության լուծման ուղղությամբ առաջընթաց արձանագրել։ Այս մասին Ադրբեջանի նախարարների կոմիտեի նիստում, որը նվիրված է եղել երկրի սոցիալ-տնտեսական ոլորտի հարցերի քննարկմանը, նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ըստ Ալիևի՝ դա պայմանավորված է ընդամենը մեկ պատճառով. «Հայկական կողմը, կարելի է ասել, փորձում է ձախողել բանակցությունները։ Ցանկանում է դարձյալ վերադառնալ այն հարցերին, որոնք նախկինում բանակցությունների սեղանի շուրջ համաձայնեցվել են, ցանկանում է ժամանակ ձգել»։
Ադրբեջանի նախագահը չի մոռացել նշել, որ իրենք բազմիցս հայտարարել են՝ «ԼՂ-ն հանդիսանում է պատմական ադրբեջանական հող և միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք»։
Ալիևը նաև ասել է, որ հիմնախնդրի լուծման համար Հայաստանը պետք է դուրս բերի իր ուժերը «գրավված տարածքներից»։ «Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ։ Պետք է ապրեն Ղարաբաղում ինքնավարության պայմաններում»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է 2011թ.-ին այս հարցում ամրացնել իր դիրքորոշումը։
Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ իրենք մեծ ժամանակ են հատկացնում բանակաշինությանը, ուժեղացնում են իրենց բանակը։
«Նրանք շատ լավ գիտեն, որ ադրբեջանական բանակը ցանկացած պահի պատրաստ է հակառակորդին ջախջախիչ հարված հասցնել։ Եվ այդ հարվածի արդյունքում ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանում իրավիճակը կարող է այլ ուղղությամբ զարգանալ»,- հոխորտացել է Ալիևը՝ ավելացնելով. «Պարզապես մենք ցանկանում ենք, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment