1-in.am.10-1-2011- Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, 2012թ. խորհրդարանական ընտրությունների հիմնական դերակատարները երեքն են լինելու` ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ: Սակայն Բադալյանը հնարավոր է համարում, որ իշխանությունները փորձեն նոր ՕԵԿ-ներ ծնել: Նրա խոսքերով, դրա պատճառն այն է, որ ԲՀԿ-ն երբեք դուրս չի գա կոալիցիայից և դառնալով ընդդիմություն` ձայներ հավաքի. «Ես համոզված եմ, որ ընդդիմություն լինելով չեն ձայն հավաքում, այլ լինելով այլընտրանք իշխանություններին: Օրինակ` Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից և դե յուրե նա ընդդիմություն է, սակայն նա այլընտրանք չէ իշխանություններին, ընդհակառակը` նա նույնականացած է իշխանություններին: Իսկ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին այլընտրանք է, քանզի այն առանձին ֆինանսատնտեսական միավոր է: Իմ կարծիքով, ՀՀԿ-ն կփորձի ԲՀԿ-ի փոխարեն մեկ այլ քաղաքական ուժի ներքաշել, որը կկարողանա դժգոհ, բողոքական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին իր կողմ կանչել»:
Քաղտեխնոլոգի կարծիքով, ընդդիմությունից ձայներ խլելու նպատակով իշխանությունը մի նոր կերպար կստեղծեն` իշխանություններից ճնշվածի կերպար. «Ասենք իշխանությունները կվերցնեն և կփակեն քաղաքական ուժերից մեկի հեռուստաընկերությունը և այդ մարդը կսկսի միտինգներ անել: Դա քաղաքական տեխնոլոգիայի մեջ կոչվում է «подставной кандидат», որը, միտինգներ անելով, տատանվող ընտրազանգվածից ձայներ վերցնի, որպեսզի այդ ձայները չգնան իշխանությունների մրցակից ՀԱԿ-ին»:

No comments:
Post a Comment