Thursday, January 20, 2011

Բաքու. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է սկսվել ամեն պահի

Diplomat.am. 20-1-2011- «Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտված չէ, և համաշխարհային հանրությունը պետք է իմանա, որ ռազմական գործողություններն ամեն պահի կարող են վերսկսվել», -լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Բախար Մուրադովան:
«Ադրբեջանը շարունակում է մասնակցել բանակցային գործընթացներին և փորձում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանպարհով: Բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական պատրաստությունը, քանի որ թույլ երկրի հետ ոչ ոք հաշվի չի նստում», -ասել է Մուրադովան:
Առանց տնտեսական և ռազմական հզորության Ադրբեջանը չի կարող ամրացնել իր դիրքերը բանակցություններում և այլ գործընթացներում, -կարծում է նա:
«Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասել ռազմական ոլորտում: Դրանով մենք ցույց ենք տալիս հակառակորդ երկրին, որ Ադրբեջանը չի հաշտվի տարածքների կորստի և իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծման հետ: Այդ փորձը կկանխվի ցանկացած միջոցով, եթե անհրաժեշտ լինի, նույնիսկ ռազմական ճանպարհով», -ավելացրել է Մուրադովան:

No comments: