Tert.am. 17-1-2011- Այս տարի լրանում է թուրքական ֆուտբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Taksimspor ֆուտբոլային ակումբի 70-ամյակը, որի ղեկավար կազմը, ինչպես նաև ֆուտբոլիստների մեծ մասը եղել են ազգությամբ հայեր։
Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ՝ ակումբը պատրաստվում է իր 70-ամյակը նշել մեծ շուքով։ Միջոցառումներին սպասվում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը։
«Taksimspor ֆուտբոլային ակումբը թուրքական ֆուտբոլին տվել է այնպիսի լեգենդար անուններ, ինչպիսիք են, օրինակ՝ Լևթեր Քյուչյուքանտոնյանդիսը, Հրանտ Դինքը, Թենեքեջի (Թիթեղագործ) մականունով հայտնի Կարբիս Իստանբուլօղլուն, Ջորջ Փափազյանը»,– գրում է Zaman օրաթերթը՝ նշելով, որ ակումբում խաղում են ինչպես հայ, այնպես էլ թուրք ֆուտբոլիստներ, «ինչի շնորհիվ Taksimspor–ը դարձել է միասնության և գոյակցության խորհրդանիշ»։
«Այնտեղ, որտեղ սկսվում է սպորտը, ցեղապաշտական և կրոնական խտրականություններն անելիք չունեն։ Մեզ մոտ խտրականություն գոյություն չունի։ Մեր ակումբն այս հողերում եղբայրության ամենավառ օրինակն է»,– հայտարարել է Taksimspor–ի ներկայիս ղեկավար ազգությամբ հայ Կարապետ Համամջըօղլուն։
Taksimspor–ը ձևավորվել է 1940թ. Ateş-Güneş, Nor Şişli ve Kale ֆուտբոլային ակումբների միավորման արդյունքում։ Այս ակումբի կազմում 1982-1983 թվականներին հանդես է եկել «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը։

No comments:
Post a Comment