Monday, January 17, 2011

Էրդողան. Ոչ Հայաստանին կարողացանք օգտակար լինել, ոչ` Ադրբեջանին

Panorama.am. 17-1-2011- Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության առաջատար «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահի օգնական Էրդողան Թոփրաքը քննադատել է թուրքական իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը: «Դողան» (Dogan) լրատվական գործակալության տեղեկացմամբ` Էրդողանը, հիշեցնել է, որ արտաքին ճակատում Անկարան մի շարք խնդիրներ ուներ և ունի:
«Հունաստանի հետ խնդիր կար: Կիպրոսի, սիրիական ու հայկական հարցեր կային: 2002-2011թթ. դրանցից ո՞ր մեկն է լուծվել... Մեզ բարեկամ Ադրբեջան կար: Հայաստանի հետ ենթակառուցվածքների բացակայության և արտաքին քաղաքականության անփորձության պայմաններում Հայաստանի հետ բանակցությունների մեջ մտանք: Ու այդտեղ Ադրբեջանին վիրավորեցինք: Արդյունքում ոչ Հայաստանին կարողացանք օգտակար լինել, ոչ` Ադրբեջանին»,- դժգոհել է ընդդիմադիր գործիչը:

No comments: