«Լրագիր» 24-1-2011- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայաստանյան այցն անցավ առանց մեծ աղմուկի: Դրա պատճառը գուցե այն էր, որ այցը տեղի ունեցավ հանգստյան օրերին, երբ թե հանրությունը, թե մեդիամիջավայրը գտնվում են ոչ աշխատանքային ռեժիմում: Չի բացառվում, որ հենց ավելորդ աղմուկից խուսափելու համար էլ այցը կազմակերպվել էր հանգստյան օրերին: Դա թերեւս վկայում է այն մասին, որ երկու նախագահները` Սարգսյանն ու Սահակաշվիլին, այցը գերադասել են օգտագործել արդյունավետ քննարկումների, քան քարոզչության համար: Առանց քարոզչության իհարկե չի լինում ոչինչ, բայց որ այս անգամ այն զգալիորեն նվազ էր, թերեւս ակնհայտ է:
Կար նաեւ մեկ այլ առանձնահատկություն: Սահակաշվիլիի հայաստանյան այցի ընթացքում գերադասվեց հրապարակային առումով շատ չխոսել քաղաքականությունից: Հիմնական շեշտը տնտեսությունն էր, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Երկու նախագահները հենց այդ ոլորտին առնչվող հայ-վրացական աշակերտական օլիմպիադայի մասնակիցների պարգեւատրման արարողությանը մասնակցեցին, ելույթներ ունեցան, միմյանց բարեկամ անվանեցին, իսկ Սահակաշվիլին էլ հայերին խորհուրդ տվեց խոսել անգլերեն` Վրաստանի օրինակով:
Սահակաշվիլիի այցի ընթացքում քաղաքականության այդ ընդգծված չհրապարակայնացումը կարծես թե հուշում է, որ իրականում հենց քաղաքականությունն է եղել այցի բուն նպատակը: Սովորաբար, այդօրինակ այցերի ընթացքում, հրապարակային մասերով փորձ է արվում սքողել բուն բովանդակությունը: Մյուս կողմից, քաղաքականություն ասվածն աշխարհում վաղուց արդեն դարձել է բավական ընդգրկուն, առաձգական երեւույթ: Եվ ասենք նույն անգլերենի հարցը նույնպես քաղաքականություն է:
Վրաստանը խոսում է անգլերեն, Հայաստանն էլ ռուսերեն է խոսում: Դա արդեն իսկ բավական խոսուն կերպով արտացոլում է քաղաքական իրավիճակը: Նաեւ նկատելի է, որ Վրաստանն անգլերեն “խոսելուց” ավելի է շահում, քան Հայաստանը ռուսերենից: Ինչ Վրաստանը սկսել է “խոսել” անգլերեն, այդ երկրում նկատելի բարեփոխումներ են իրականացվում: Իսկ ռուսերենը Հայաստանում բարեփոխումները կարծես թե ավելի ու ավելի խորն է թաղում:
Բայց հետաքրքրական միտում նկատելի է: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը սկսել է հիշատակել բարեփոխումների Վրաստանի օրինակը: “Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների և նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե ոչ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին”, հայտարարեց Սերժ Սարգսյանը 2010 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանն ունեցալ ելույթում: Նա Վրաստանի անունը չի տալիս, սակայն ակնհայտ է, որ այդ նկարագրությունը վերաբերում է հենց Վրաստանին, քանի որ հետխորհրդային երկրներից հենց Վրաստանում է, որ “մեր աչքի առաջ” է լուծվել այդ խնդիրը, ու հետխորհրդային երկրներից թերեւս հենց միայն Վրաստանում է, որ այդ խնդիրը լուծվել է (կան իհարկե մերձբալթյան երկրները, բայց այնտեղ այդպիսի խնդիր ըստ էության չի էլ եղել անգամ Խորհրդային տարիներին):
Իհարկե կասկած չկա, որ Հայաստանի իշխանության համար Վրաստանի պարագան առայժմ ունի զուտ քարոզչական նշանակություն: Ավելին, պետք չէ բացառել, որ որոշակի քաղաքական կոնյունկտուրայի դեպքում այդ երկիրը կարող է ոչ թե որպես հաջող ռեֆորմների օրինակ հիշատակվել, այլ որպես հեղափոխական զարգացումների աննպատակահարմարության օրինակ: Այդ հիշատակումների բովանդակությունը Հայաստանի քարոզչական պաշտոնամեքենայում պայմանավորված է նրանով, թե տվյալ պահին ինչ ռեժիմում է գործում Հայաստանի իշխանությունը: Հիմա հայտարարված է ռեֆորմիստական վարքագիծ, եւ Վրաստանը դարձել է դրական օրինակ: Ով գիտե, թե ինչ կլինի վաղը, կամ ընտրություններից հետո:
Բայց, այդ ամենից դուրս, կա իրականություն, որը պարտադրում է իրենը: Իսկ այդ իրականությունն այժմ այն է, որ Վրաստանը ռեֆորմիստական վարքագծի գործնականության առոմով զգալիորեն առաջ է անցել թե Հայաստանից, թե Ադրբեջանից: Եվ այդ գործում անկասկած զգալի նշանակություն ունի այն, թե ինչ լեզվով է “խոսում” երկիրը: Շատերը գուցե կասեն, թե ինչ տարբերություն` Հայաստանը ռուսերենին է տրվում, Վրաստանն էլ մյուս ծայրահեղության մեջ է` անգլերենին է տրվում: Իհարկե, առաջին հայացքից որեւէ տարբերություն չկա, եւ կարծես թե գործ ունենք երկու ծայրահեղությունների հետ:
Բայց, տարբերությունն այն է, թե որից է շահում պետությունը: Իսկ այդ առումով ակնհայտ է, որ Վրաստանը շահում է, իսկ Հայաստանում շահում է միայն իշխող համակարգը, որի համար ռուսերենը դարձել է վերարտադրության կարեւոր գործոններից մեկը: Գուցե Վրաստանի իշխանության համար էլ անգլերենը ծառայում է որպես վերարտադրության գործիք, բայց խնդիրն այն է, որ այս դեպքում ակնհայտորեն վերարտադրվում է նաեւ պետությունը: Իսկ դա արդեն մեծ եւ էական տարբերություն է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment