Monday, January 24, 2011

Թուրգ գործարարը կաշառում է ամերիկացի հանրապետականներին` Հայկական բանաձևերը ձախողելու համար. Massispost

HayNews.am. 24-1-2011- Ամերիկյան Nashua Telegraph հանրահայտ պարբերականն անդրադարձել է թուրք գործարար Յալչըն Այասլըի գործունեությանը, որտեղ բավական մութ կողմեր են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է Արևմտյան Ամերիկայի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Massispost պարբերականը` նշելով, որ Այասլըն Միացյալ Նահանգներ է ներգաղթել 1979 թ-ին և անմիջապես զբաղվել գործարարությամբ: Նրա անմիջական հովանավորությամբ ստեղծվել է Ամերիկայի թուրքական կոմիտեն, որն իբրև թե զբաղվում է այդ երկրում Թուրքիայի հեղինակության բարձրացմամբ: Իրականում, սակայն, այդ մարմնի խնդիրը գումարով կաշառելն է ամերիկյան քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների` թուրքամետ բանաձևերն անցկացնելու համար: Այսպես, Այասլըն և իր հիմնադրամն էին, որ խոշոր գումարներ ներդրեցին նրա համար, որպեսզի 2010-ին ԱՄՆ Կոնգրեսը չընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Եթե 2008-ին թուրք գործարարը ծախսել էր 424050 ԱՄՆ դոլար և’ դեմոկրատ և’ հանրապետական գործիչների համար, ապա 2010-ին «նվիրատվությունը» կատարվել էր գերազանցապես հանրապետականների օգտին:
Պարբերականը նկատում է, որ թուրք գործարարը Վաշինգթոնում ստեղծել է մի քանի կազմակերպություններ, որոնք գործում են հիմնադրամի անվան տակ: Ըստ օրենքի, հիմնադրամները չեն հարկվում, իսկ Այասլըն այդ փաստն օգտագործում է` տարբեր քաղաքական գործիչներին բավական խոշոր գումարներ տալու համար:
Ստացվում է այնպես, որ նա օգտվում է օրենքի բացից` «օրինական» կաշառքներ բաժանելով թուրքամետ քաղաքական գործիչներին:

No comments: