Tuesday, January 11, 2011

«Հրապարակ». Դաշնակցական պաշտոնյան աշխատանքից ազատել է հարյուրավոր մարդկանց, որպեսզի աշխատավարձ վճարի իր բարեկամենրին

News.am. 11-1-2011- «Նոր տարին «Հրազդան ՋԷԿ» ընկերությունում սկսվել է կադրային ջարդով: Գործադիր տնօերն Արսեն Գրիգորյանը որոշել է աշխատանքից ազատել իր իսկ հայտարարությամբ 200, իսկ աշխատակիցների տեղեկություներով՝ մինչեւ 400 աշխատակցի: Արսեն Գրիգորյանը 2006-ից Գեղարքունիքի մարզպետ էր, Հայ հեղափոխական դաշնակության անդամ է: Ընկերության աշխատակիցների զայրույթն է հարուցել այն փաստը, որ ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելուց հետո Գրիգորյանն իր տեղակալների թիվը 3-ից հասցրել է 9-ի, որոնք հիմնականում նրա բարեկամներն են, եւ նրանցից յուրաքանչյուրն ստանում է 3 մլն դրամ ամսական աշխատավարձ: Բնականաբար, 6 հոգու 3-ական մլն դրամ վճարելը թանկ հաճույք է եւ դրա համար անհրաժեշտ է կրճատումներ կատարել, որպեսզի գումար տնտեսվի»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը:

No comments: