Monday, January 31, 2011

Սփյուռքի նախարար. Սերժ Սարգսյանը մտադիր է Հայաստանի խորհրդարանը դարձնել երկպալատանի

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու Սերժ Սարգսյանի մտադրությունը։
Այդպիսով, ըստ նրա, հնարավորություն կընձեռվի խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաև Սփյուռքի ներկայացուիցչներին՝ աշխարհասփյուռ հայությանը մասնակից դարձնելով նաև Հայաստանի պետական կառավարմանը:
Հիշեցնենէ, որ սփյուռքի նախարարը Կալիֆոռնիայում է` հանդիպելու խոշորագույն հայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարների հետ:
«Պատահական չէ, որ այսօր մենք ուզում ենք փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի, առաջին պալատ` ներքին պալատ և վերին պալատ: Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաև սփյուռքահայեր: Ես այսօր տեսա մեր կալիֆոռնիահայ համայնքի ոգևորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ: Առաջին քայլը նախագահի կողմից այն էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, նախարարության ստեղծումով մշակվեց լուրջ քաղաքականություն սփյուռք-հայրենիք կապերի նկատմամբ, երկրորդը` ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը, երրորդը, փաստորեն, երրորդ քայլն ենք անում, ստեղծելով վերին պալատ, որով սփյուռքահայը իր ձայնը, խոսքը կունենա պետական կառավարման, քաղաքականության մշակման և պետական իշխանության գործում»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:

No comments: