Tert.am. 15-1-2011- Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններով մեկնարկած երկխոսությունն ամեն կերպ պետք է շարունակել։ Այս մասին, թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել են Թուրքիայում գործող «Ուսյալ մարդկանց խորհուրդ» անունը կրող կազմակերպության անդամները։
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ հրապարակել է մի զեկույց, որում տեղ գտած մի շարք կետերի իրականացմամբ, ըստ կազմակերպության ներկայացուցիչների, ամրապնդվելու է վստահությունը Երևանի և Անկարայի միջև։
«Ուսյալ մարդկանց խորհրդը» Թուրքիայի իշխանություններին առաջարկում է կյանքի կոչել զեկույցում տեղ գտած հետևյալ կետերը.
1. Քրիստոնեական տոների ժամանակ բացել սահմանադուռը։
2. Հայ ուսանողների համար կրթաթոշակներ սահմանել թուրքական համալսարաններում։
3. Թուրքական համալսարաններում բացել հայոց լեզվի և գրականության ամբիոններ։
4. Անին վերածել մշակութային կենտրոնի։
5. Թույլատրել բեռնատարների մուտքը Թուրքիա։
6. Ուսումնասիրել հայկական ապրանքների՝ թուրքական շուկաներում հայտնվելու և դրամական փոխանցումների հնարավորությունները։
Նշենք, որ «Ուսյալ մարդկանց խորհուրդ» կազմակերպությունը ղեկավարում է պաշտոնաթող ծովակալ Սալիմ Դերվիշօղլուն, որի տեղակալներն են պաշտոնաթող դեսպան Իլթեր Թուրքմենը և Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Սամի Սելչուքը։ Բացի այդ, կազմակերպությանն անդամակցում են մի շարք թուրք մտավորականներ, ինչպես նաև պաշտոնաթող թուրք գեներալներ և դեսպաններ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment