«Լրագիր» 15-1-2011- Արդյոք Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում համարվում է հայկական լոբբիի պարտություն: Պատասխանելով այս հարցին, ղարաբաղյան քաղաքագետ Հայկ Հարությունյանը նշում է, թե դա այնքան էլ միանշանակ չէ, որքան կարող է թվալ:«Ռազմավարական խնդիրները, որ իրենց առջեւ հայկական լոբբիստական կազմակերպությունները, փաստացի կատարվել են: Մեր տարածաշրջանում կասկածի տակ է դրվել ԱՄՆ քաղաքականության անաչառությունը:
Հիշեցնեմ, որ Բրայզայի թեկնածության հանդեպ կոնգրեսի պահանջներից մեկն այն էր, որ նա, որպես Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ նրա անկարողությունն էր կանխել Վրաստանի ագրեսիան Հարավային Օսիայի դեմ: Ավելին, տարածվում էին խոսակցություններ ընդհուպ առ այն, որ Վրաստանի ղեկավարությանը մղել են այդ պատերազմին: Ցանկություն չկա նույնիսկ ենթադրելու, որ Բրայզան նման մի բան կանի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Սակայն, համենայնդեպս, նա զգուշացվել է: Իսկ կոնկրետ, Բրայզայի, ինչպես նաեւ Ռիկարդիոնեի վրա կախված է մնացել ամերիկյան օրենսդրության «դամոկլյան սուրը»:
Հատկանշական է, որ չնայած ԱՄՆ Պետդեպի եւ անձամբ նախագահի մեծ ճնշմանը Կոնգրեսի վրա, կոնգրեսականները, որ արգելափակել էին Բրայզայի նշանակումը, ցուցաբերեցին անհավատալի տոկունություն եւ հանգստություն` ժողովրդավարական արժեքների համակարգում ԱՄՆ կոնգրեսի տեղի ու դերի սեփական պատկերացումների պաշտպանության հարցում:
Մեծ հաշվով, բարիկադի մի կողմում հայտնվեցին ԱՄՆ ազատության ու դեմոկրատական արժեքների պաշտպանները, մյուս կողմում` մարգինալացվող գործադիր իշխանությունը, որն անընդունակ եղավ դիմակայել գայթակղությանը եւ այսպես կոչված նավթային լոբբիի տրամադրած հնարավորությանը, ով ստիպված էր Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին «քարշ տալ» Կոնգրեսում խորհրդարանական արձակուրդի «նեղլիկ անցքով»: Ի՞նչ է սա` հաղթանա՞կ, թե պարտություն:
Սակայն, ամեն ինչ ոմն ամերիկյան միջխմբային հակասություններին կամ հնարավոր կոռոիպցիոն սխեմաների հանգեցնելը կլիներ ամերիկյան քաղաքական համակարգի ընդերքում հասունացող լրջագույն խնդիրների գռեհիկ պրոֆանացիա, ինչն անշուշտ կարտահայտվի մեր տարածաշրջանի իրավիճակի վրա», ասել է Հայկ Հարությունյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment