Tert.am. 10-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կարս կատարած այցելության ընթացքում գործածված «հրեշավոր» արտահայտությունն ամենևին էլ չի վերաբերում Մարդկության հուշակոթողին։ Այս մասին, Ankara գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը՝ ընդգծելով, որ այդ ուղղությմաբ հնչող բոլոր քնադատություններն անտեղի են և ուռճացված։
«Այցելության ընթացքում վարչապետ Էրդողանի հետ էի։ Նրա բերանից «արձան» բառը դուրս չի եկել։ Էրդողանը հրահանգել է քանդել այն շինությունները, որոնք համահունչ չեն պատմական Կարսի միջավայրին»,– հայտարարել է թուրք նախարարը՝ ավելացնելով, որ, իրոք, Մարդկության կոթողի հետ կապված խնդիրներ կան, բայց դա այլ թեմա է։
«Արձանի հետ կապված քննարկումները վաղուց են սկսվել և կապված են արձանի տեղադրման վայրի հետ։ Արձանը մինչև վերջ պատրաստ չէ, և մենք կփորձենք լուծում գտնել արձանը կերտող արվեստագետի և քաղաքապետարանի հետ»,– ասել է Թուրքիայի մշակույթի նախարարը՝ ընդգծելով, որ արձանը խորհրդանշում է միավորում, իսկ Թուրքիան տարանջատման կողմնակից չէ։

No comments:
Post a Comment