Tert.am. 17-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել թուրքական Taraf օրաթերթին և նրա գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանին։ Այս մասին է տեղեկացնում թուրքական Zaman պարբերականը։
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ Էրդողանի փաստաբաններ Ֆաթիհ Շահինը և Մուամմեր Ջեմալօղլուն ընդդեմ Ահմեթ Ալթանի հայց են ներկայացրել դատախազություն և պահանջում են 50 հազար թուրքական լիրայի (մոտ 33 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում։
Ներկայացված հայցադիմումում Թուրքիայի վարչապետի փաստաբանները պնդում են, որ Ահմեթ Ալթանն իր «Էրդողանն ու դատարկ պարծենկոտությունը» խորագրով հոդվածում բացահայտ կերպով «ոտնահարել է Էրդողանի իրավունքները և ծանր վիրավորանքներ հնչեցրել Թուրքիայի վարչապետի հասցեին»։
«Ալթանը բացահայտորեն Էրդողանին մեղադրել է անազնվության և ժողովրդի վստահությանը դավաճանելու մեջ»,– նշվում է Էրդողանի ներկայացրած հայցադիմումում։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական Today’s Zaman-ը տարվա մարդ էր ճանաչել թուրք իրականության մեջ մեր ժամանակներում ամենահայտնի այլախոհ մտավորականներից Taraf–ի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանին։
Սա Ալթանի դեմ ներկայացված առաջին հայցը չէ։ Նա, իր գործունեության ընթացքում հետամուտ լինելով անաչառությանը, միշտ աչքի է ընկել թուրքական իշխանություններին, ինչպես նաև թուրքական բարձրաստիճան զինվորականությանը քննադատող հոդվածներով։ 1995թ. «Աթաթուրք» խորագրով հոդվածի համար Ալթանին ազատել են աշխատանքից և դատապարտել 1,5 տարվա ազատազրկման։ Սակայն այդ վճռի իրականացումը դատարանի կողմից հետաձգվել էր։ Իսկ 2008թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածի համար Ահմեթ Ալթանին մեղադրեցին «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար և սկսեցին հետապնդել Թուրքիայի ՔՕ 301-րդ չարաբաստիկ հոդվածի հատկանիշներով։

No comments:
Post a Comment