Wednesday, February 23, 2011

2010 թվականին Հայոց բանակում մահվան 42 դեպք է տեղի ունեցել

Diplomat.am . 22-2-2011- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը: Հասարակական կազմակերպության պնդմամբ, անցած տարվա ընթացքում բանակում մահվան 42 դեպք է տեղի ունեցել` որոնցից միայն 10-ի վերաբերյալ է պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություններ տարածել:
Փետրվարի 22-ին Երեւանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ներկայացնելով իրենց զեկույցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարեց, որ դեպքերի մեծամասնությունը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք են:
Քննարկմանը մասնակցող հասարակական սեկտորի ներկայացուցիչները պնդում էին, որ բանակում սպայական կազմին հովանավորում են, զերծ են պահում պատասխանատվությունից, բանակում կա անպատժելիության մթնոլորտ:

No comments: