Փետրվարի 21-ի Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում, ծանր հանցագործության հետեւանքով սպանվել են 7 զինծառայող»: Բացի սրանից, Ադրբեջանի ՊՆ-ն նաեւ հաղորդել էր. «Փետրվարի 20-ին հայկական զինուժի բացած կրակի հետեւանքով Ֆիզուլիի շրջանում վիրավորվել է մեկ ադրբեջանցի զինծառայող, իսկ Նեւթաչալինսկի շրջանում մեկը զոհվել է»:
Սրանից առաջ, «Ազգը» փետրվարի 18-ի համարում հրապարակեց ԼՂ պաշտպանության բանակի հաղորդագրությունը, որի համաձայն փետրվարի 17-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում, Ջրաբերդի ուղղությամբ, ադրբեջանական կողմը դիմել էր դիվերսիոն գործողության: «Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի: Նախնական տվյալներով` ադրբեջանական կողմն ունի կորուստներ, իսկ ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել», նշվում էր հաղորդագրության մեջ:
Երեկ արդեն ադրբեջանական կողմը այլ իրողության մասին է խոսում, կամ ավելի շուտ ի հայտ է եկել 7 սպանված զինծառայողների առնչությամբ իրավիճակի «վկա»` եւս մեկ ադրբեջանցի զինվորը, որը թերեւս ի հայտ է եկել հանդարտեցնելու զոհերի առնչությամբ Ադրբեջանում առաջացած լարված իրավիճակը:
Որ բանակում զոհերի առումով ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ոչ էլ անգամ զոհերի հարազատները որեւէ տեղեկություն չեն ցանկացել տալ ադրբեջանական լրատվամիջոցներին, հուշում է, որ երեկվա տեղեկությամբ «միջադեպին ներկա ու կենդանի մնացած զինվորը» ի հայտ է եկել պարզաբանումներ տալու համար: Իսկ տվյալ դեպքում պարզաբանում հենց կնշանակի հայտարարելը, թե զոհեր են եղել ոչ թե հայկական կողմի վրա դիվերսիոն հարձակման հետեւանքով, այլ զինվորներին միջեւ տեի ունեցած միջադեպի պատճառով:
Այդուհանդերձ, կենդանի մնացած «վկայի» մասին տեղեկությունները թերեւս առատորեն տարածեցին երեկ ադրբեջանական կայքէջերն ու գործակալությունները, սակայն նշվում էր, թե տեղեկությունը ստացվել է սեփական, ոչ պաշտոնական աղբյուրներից:
Մեր դիտարկումը բոլոր նմանատիպ իրավիճակներում եղել է այն, որ ադրբեջանական կողմը որպես կանոն նախ ժխտում է որեւէ զոհի առկայությունը, սակայն մի քանի օր անց «միջադեպեր են տեղի ունենում ադրբեջանական բանակում եւ զոհեր: Սակայն եւս մեկ դիտարկում, ավելի շուտ ահազանգ պետք է բարձրաձայնել միշտ առ այն, որ շփման գծում զոհերի թիվը գնալով մեծանում է, ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված»-ի փոխարեն «եռացող» են կոչում, սակայն աշխարհիս հզորները աչք են փակում անկարգ բանակը զինող Ադրբեջանի գործողությունների վրա:
Ռուս փորձագետ Վլադիմիր Մուխինի` «Նեզավիսիմայա գազետայում» տպագրված հետազոտության համաձայն, նախկին խորհրդային երկրներից (բացի բալթյան երկրներից) ոչ մեկում արմատական վերազինումներ տեղի չեն ունեցել այն դեպքում, երբ բացառություն են կազմում մեր երկու հարեւանները` Վրաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում, Ադրբեջանի պարագայում երկրի սպառազինության, նաեւ նավատորմի զինման վրա ռեկորդային ռեսուրսներ են ծախսվում, եւ դա ոչ միայն ԱՊՀ երկրների հետ համեմատությամբ:
Ադրբեջանի պարագայում զուտ սպառազինության վրա 2011-ին ծախսվելիք 3,1 մլրդ դոլարին կարելի է ավելացնել նաեւ 1,36 մլրդ դոլար գումարը, որ նախատեսված է ծախսել ռազմական արդյունաբերության կարիքների համար: Համախառն ներքին արդյունքի համեմատությամբ զգալի գումարներ է սպառազինության վրա ծախսում նաեւ Հայաստանը, սակայն այդ գումարը բացարձակ մեծությամբ տասնյակ անգամ զիջում է Ադրբեջանին:
Որքան էլ տխուր է իրողությունը, թե Ադրբեջանը այդպիսի հսկայական գումարների ներդրման ֆոնին է հայտարարում պատերազմելու մտադրության մասին, բնավ էլ մխիթարական չէ այն, որ թեեւ Վրաստանի «պատերազմելու ցանկությունը սահմանափակել են», սակայն Վրաստանը ԱՊՀ երկրների մեջ սպառազինությունների վրա ծախսվող գումարների չափով երրորդն է` զիջելով նախ Ռուսաստանին, ապա նաեւ Ադրբեջանին

No comments:
Post a Comment