Friday, February 11, 2011

Հայաստանն ու Իրանը 2011 թ.-ին կսկսեն իրագործել էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագիրը

News.am. 11-2-2011- Հայաստանում 2011 թ.-ին նախորդ տարվա համեմատ սպասվում է էլեկտրաէներգիայի արտադրության 23 տոկոս աճ։ Այդ մասին նշված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թ.-ի գործունեության ծրագրում։
Աճը հիմնականում պայմանավորված կլինի Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքված՝ էլեկտրաէներգիա գազի դիմաց պայմանագրով։ Նախատեսվում է 2,4 մլրդ կՎտ/Ժ էլեկտրաէներգիա առաքել Իրան։ Կանխատեսվում է, որ Իրանից այդ նպատակներով կներմուծվի 801 մլն խորանարդ մետր գազ։
Նշենք, որ ըստ պայմանագրի՝ 1 կՎտ/Ժ էլեկտրաէներգիայի դիմաց Իրանը պետք է մատակարարի 3 խորանարդ մետր գազ։
Այս ծրագրում պետք է ներառվեն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ Երեւանի վերակառուցված ՋԷԿ-ը։

No comments: