Thursday, February 3, 2011

ԱՄՆ-ում հայ հրատարակչին դատապարտել են 2,5 տարվա ազատազրկման

News.am. 3-2-2011- Լոս Անջելեսի դաշնային դատարանը Գլենդելի հայազգի բնակիչ, վեց հայկական պարբերականների հրատարակիչ Նավասարդ Պետրոսյանին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման` ապօրինի գումարների լվացման եւ կեղծ ցուցմունքներ տալու մեղադրանքով: Glendalenewspress-ի փոխանցմամբ` 61-ամյա Պետրոսյանը նաեւ 3 տարվա փորձաշրջան կանցնի ազատազրկումից հետո:
Ըստ մեղադրանքի` Պետրոսյանը 2002-ից 2007 թվականները գումարներ է լվացել Medicare եւ Medicaid առողջապահական բժշկական համակարգերի մեքենայություններով զբաղվող ընկերությունների համար: Պետրոսյանի հասցրած վնասի չափը կազմում է 3 միլիոն դոլար: Նավասարդ Պետրոսյանի հանցակիցը` Անդրոնիկ Պետրոսյանը 2008թ. դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:
Նավասարդ Պետրոսյանին, մասնավորապես պատկանում են Rainbow Magazine, Kroonk Magazine, Health and Beauty Magazine, Avangard Weekly, TV Time եւ Muse Magazine հայալեզու հանդեսները:

No comments: