Tuesday, February 1, 2011

Թուրքիայում վերջին 5 տարվա ընթացքում 408 զինվորական է ինքնասպան եղել

HayNews.am. 31-1-2011- Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից Վանը ներկայացնող պատգամավոր Ֆաթմա Քուրթուլանի հարցմանն ի պատասխան Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը երկրի զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել, հայտնում է ANF-ը
Ըստ այդ տվյալների, վերջին 5 տարիների ընթացքում թուրքական բանակում ծառայության մեջ գտնվող 408 զինվորական է ինքնասպանությամբ վերջ տվել կյանքին:
Միևնույն ժամանակ պատասխանում նշված է, որ ինքնասպանությունների մի մասի հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

No comments: