Tuesday, February 1, 2011

ՀԱՅԵՐԸ ԿՐՃԱՏՎՈՂ ԱԶԳԵՐԻ ՄԵՋ ԵՆ

«Լրագիր» 31-1-2011- Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը բերում է մի վիճակագրություն, ըստ որի` 90 թվականին ծնվել է հազար բնակչի հաշվով 22,5, 2000-ին` 9: Միջազգային վիճակագրությունը 1000 բնակչի հաշվով 20 ծնունդը համարում է նորմալ, և մեկ կնոջ ծնունդների քանակը պետք է լինի 2,1, որ ազգը չկորի, պահպանի իր էթնոսը և զարգացում ապրի:
Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ մեզ մոտ 90 թվականին այն կազմել է 2,7 ծնունդ, 2000-ին` 1,0 դարձել, հիմա բարձրացել է 1, 6-ի. «Ուրեմն մենք կրճատվող ազգերի ցուցակում ենք», ասել է Ահարոն Ադիբեկյանը, քանի որ , ըստ նրա, կրճատվում է ամուսնությունների, ծնունդների թվաքանակը, մեծանում է թոշակառու տարիքի բնակչության քանակը, 2050-ին հայերը կարող է դառնան 1,5 միլիոն:
Մյուս կողմից, Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ սա այն ֆոնին, երբ մենք շրջապատված ենք 170 միլիոն բնակչության ունեցող երկրներով. «Ռուսաստանի հետ միասին ստացվում է մոտավորապես 300 միլիոն բնակչություն, Հայաստանը հիմա այս ամբողջում կազմում է ընդամենը մեկ տոկոս, 30 տարի հետո կկազմի կես տոկոսից էլ պակաս, որովհետև նրանք աճելուն են, իսկ մենք կրճատվելու ենք»:
Նա նաև փաստել է, որ Եվրոպան նույնպես կրճատվող ազգերի ցուցակում է, և Եվրոպան այսպիսով կդառնա մուսուլմանական երկիր, կաթոլիկ քրիստոյաների քանակը հավասարվել է մուսուլմաններին, և եթե այսպես շարունակվի, մուսուլմանները կարող են բերել ազգագրական այլ դիրքորոշումներ և այլ ստանդարտներ (երեխաների թվաքանակ, ամուսնությունների թվաքանակ և այլն):
Ահարոն Ադիբեկյանը, խոսելով ապահարզանների թվաքանակի մասին, ասել է, որ մեզ մոտ այդ թվաքանակը ստանդարտ է մնում, Երևանում 20 տոկոս, մարզերում` 10: Նա նշել է, որ այդ թիվը երկու հարյուր տարի պահպանվում

No comments: