Saturday, February 12, 2011

Դավութօղլուն Սահակաշվիլիի հետ կքննարկի ձերբակալված 78 թուրք գործարարների հարցը

News.am.. 12-2-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաթումում հանդիպել է Աջարիայի ինքնավար հանրապետության վարչապետ Լեւան Վարշոլոմաձեի հետ եւ հետաքրքրվել տարբեր մեղադրանքներով ձերբակալված 78 թուրք գործարարների ճակատագրով։
Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն Բաթումում Թուրքիայի հյուպատոսությունում հանդիպել է թուրք գործարարների հետ, որից հետո ուրբաթօրյա նամազ է արել «Օրթա» մզկիթում։
Ավելի ուշ Դավութօղլուն հանդիպել է Աջարիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել է տարբեր մեղադրանքներով ձերբակալված թուրք 78 գործարարների հարցերը։
Հայտնի է դարձել, որ Թբիլիսիում Դավութօղլուն Սահակաշվիլիի հետ եւս կքննարկի ձերբակալված թուրք գործարարների հարցը։

No comments: