Diplomat.am. 12-2-2011- «Վրաստանում առկա բարեփոխումները պետք է լինեն Հայաստանի ուշադրության կենտրոնում», - հայտարարել է Հայաստանի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: «Պետական համակարգի բարեփոխումը` դա բարեփոխում է, առաջին հերթին, գործադիր և ուժային կառույցներում», - նշել է Գրիգորյանը:
«Տեսեք, թե ինչպես է աշխատում վրացական ոստիկանությունը: Հայաստանից գալիս ենք Վրաստան և սահմանն անցնելուց անմիջապես հետո տեսնում ենք, հայ և վրացի ոստիկանների աշխատանքի տարբերությունը: Պարզ երևում է, որ Վրաստանի ոստիկանությունը աշխատում է ոչ միայն վարորդներին և մարդկանց սխալների համար պատժելու, այլև իրավախախտումները կանխելու և մարդկանց օգնելու համար”, - ասել է հայ քաղաքագետը:
Նրա գնահատմամբ, «վրացական ոստիկանության բարեփոխումները շատ լուրջ էին և դրական արդյունք են տվել»: «Բոլորը գիտեն, որ վրացական ճանապարհներով երթևեկելը հաճելի է», - նշել է Գրիգորյանը:
Նրա խոսքերով, «Վրաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի քաղաքացիները հեշտ կարողանան գալ և որ զբոսաշրջիկների համար մատչելի լինեն կացարանների և սննդամթերքի գները: Այդ իսկ պատճառով Հայաստանի քաղաքացիները հաճախ նախապատվությունը տալիս են հանգստի մեկնել Քոբուլետի, այլ ոչ թե Ծաղկաձոր»:
«Դա ուղղակի մասնավոր հատվածի զարգացում չէ, դա` պետական դիրքորոշում է, տուրիստական նախագծերում ներդրումներ և մասնավոր հատվածի խթանում: Բարեփոխումների այդպիսի տեսակները պետք է Հայաստանի ուշադրության կենտրոնում լինեն», - նշել է Գրիգորյանը:

No comments:
Post a Comment