Thursday, February 3, 2011

Ս. Լավրով. Պետք է հաշվի առնել հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գործող նախագահողի՝ Լիտվիայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Ազուբալիսի միջև տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:
Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ընթացքում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը, ինչը պետք է հիմնված լինի կողմերի դիրքորոշումների վրա:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, թե կոնֆլիկտի գոտում բնակչության համար հումանիտար խնդիրներ չպետք է ստեղծվեն:

No comments: