Wednesday, February 2, 2011

Պարզվում է՝ Դավութօղլուն լավ ֆուտբոլ է խաղում

Tert.am. 2-2-2011- Թուրքական Sabah օրաթերթը հրապարակել է մի նյութ, որում ներկայացվում են տեղեկություններ Թուրքիայում հայտնի մարդկանց նախասիրությունների մասին։
Օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շատ լավ ֆուտբոլ է խաղում։ Բացի այդ, թուրք նախարարը մեծ սեր ունի ընթերցանության հանդեպ։ Արտերկրյա ուղևորությունների ժամանակ առաջին հերթին նա այցելում է գրախանութներ։
Իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը երիտասարդ տարներին հետաքրքրված է եղել կինեմատոգրաֆիայով։ Նույնիսկ նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հետաքրքրվում է հնագիտությամբ։ Նախկինում մասնակցել է մի շարք հնագիտական պեղումների աշխատանքներին։
Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ալի Բաբաջանը սիրում է ճանապարհորդել։ Բացի այդ, շատ լավ թենիս է խաղում։

No comments: