Thursday, February 3, 2011

Մահափորձ է ծրագրվում Թուրքիայի գլխավոր ազգայնականի դեմ

Tert.am. 3-2-2011- Թուրքիայի իրավապահները զգուշացրել են «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանության բաժանմունք են հրավիրվել Բահչելիի թիկնապահները, որոնց տեղեկացրել են այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև Օքթայ Վուրալի և կուսակցության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների անունները տեղ են զբաղեցնում իրավապահների կողմից հայտնաբերված Հեղափոխական ժողովրդական ազատագրման ճակատ (DHKP/C) կազմակերպության ցուցակում։
DHKP/C Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Նշվում է, որ այդ նախազգուշացումից հետո Բահչելիի թիկնազորը մի քանի անգամ ուժեղացվել է։

No comments: