Thursday, February 3, 2011

«ԿՈՐՉԻ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

Այս կարգախոսով ադրբեջանցիները ցույց են կազմակերպել Ստամբուլում Իրանի հյուպատոսարանի առջեւ
«ԱԶԳ, 03-02-2011- Հայատյացությունը կենսակերպ է դարձել ադրբեջանցի հրոսակի համար, որը լկտիանալու թերեւս ոչ մի առիթ բաց չի թողնում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Լկտիության պարագայում խոսքը հրոսակների Ստամբուլում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի առջեւ փետրվարի 1-ին «Իրա՛ն, չխառնվես մեր ներքին գործերին» կարգախոսով կազմակերպած բողոքի ցույցի մասին է:
Ինչպես երեկ նշել է «Զամանը», ադրբեջանցիների շուրջ 50-հոգանոց մի խումբ, պատճառաբանելով թե Իրանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, հավաքվել է հյուպատոսարանի առջեւ եւ ինքնամոռաց բացականչել. «Ղարաբաղը թուրքերինն է, թուրքական է մնալու», «Իրան, կարգի եկ, մեր համբերությունը հատում է», «Կեցցե Ադրբեջան-Թուրքիա բարեկամությունը, կորչի հայ-իրանական համագործակցությունը», «Հայաստան, դուրս Ղարաբաղից»: Ցուցարարները կրել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի հանդիպումը պատկերող լուսանկարներ:
Բացականչություններից հետո հրոսակների այս խումբը Իրանին կոչ է արել խզել հարաբերությունները «Ղարաբաղն օկուպացրած Հայաստանի հետ» եւ վերջ տալ Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներին: Խմբի անունից հանդես է եկել «Թյուրքական աշխարհի մշակույթի եւ մարդու իրավունքների» միության նախագահ Ջելալ Օջալը:
Նա Ադրբեջանի ներքին գործերին ուղղակի միջամտություն է համարել Իրանի խորհրդարանի պատգամավորների եւ հոգեւոր որոշ գործիչների քննադատությունները, որոնք ուղղված էին ադրբեջանական իրականության մեջ հավատքին հետամուտ մահմեդականների իրավունքների ոտնահարման դրսեւորումներին, ապա դատապարտել է «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացիայի ենթարկած եւ ավելի քան 30 հազար ադրբեջանցիներին ոչնչացրած Հայաստանի նման պետության հետ» իրանական կողմի համագործակցությունը:
Այնուհետեւ Օջալն ասել է. «Հայերի պատճառով ավելի քան 50 հազար մարդ վիրավորվեց կամ հաշմանդամ դարձավ: Հիմնահատակ ավերվեցին 890 դպրոց, 855 մանկապարտեզ, 44 պատմական հուշարձան եւ 90 մզկիթ: Դրանով հանդերձ Իրանը մերձենում է Հայաստանին: Աշխարհում Իրանը Հայաստանին աջակցող իսլամական միակ պետությունն է»: Նա ընդգծելով, որ Իրանն անտեսում է երկրում բնակվող ավելի քան 30 մլն ադրբեջանցիների իրավունքները եւ փորձում է ձուլել, ավելացրել է. «Իրանն անհապաղ պետք է խզի Հայաստանի հետ հարաբերություններն ու ցույց տա, որ թուրքերի եւ իսլամի բարեկամն է»: Օջալի ելույթից հետո խումբը սեւ ծաղկեպսակ է դրել Իրանի հյուպատոսարանի առջեւ եւ ցրվել:
Նախ պետք է ասել, որ մահմեդականների իրավունքների ոտնահարման համար Իրանից ադրբեջանական իշխանություններից հասցեագրված քննադատությունները ամենեւին էլ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու դրսեւորում չեն: Մի պահ ենթադրենք, որ միջամտել են, ապա Հայաստանը, Ղարաբաղն ու հայ-իրանական բարեկամությունը ի՞նչ առնչություն ունի ենթադրվող միջամտությունը դատապարտելու հետ:
Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ մահմեդականների իրավունքների ոտնահարումը նոր երեւույթ չէ Ադրբեջանում: Դա սկսել էր դեռեւս Հեյդար Ալիեւի օրոք, երբ հաջորդաբար փակվում էին իրանական հոգեւոր դպրոցներն ու մեդրեսեները, երկրից վտարվում էին իրանցի հոգեւորականները: Դրան էր հետեւել արաբական հոգեւոր կենտրոնների եւ այս կենտրոններին առընթեր գործող բարեգործական միությունների գործունեության արգելումը երկրում:
Ադրբեջանում մահմեդականների իրավունքների ոտնահարումը վերաճեց բացահայտ ճնշումների, երբ նախագահի պաշտոնում Հեյդարին փոխարինեց Իլհամը: Այս ճնշումները, ինչպես 2010-ի օգոստոսի 12-ի համարում գրել էր թուրքական «Դունյա բուլթենի» գործակալության կայքէջը, արտահայտվեցին նախ մզկիթները փակելու, ապա եւ քանդելու դրսեւորումներով: Ի դեպ, փակելու առումով թուրքերի եղբայր ադրբեջանցիները չէին խնայել նաեւ թուրքական մզկիթները, որը բուռն հակազդեցություն էր առաջ բերել Թուրքիայում:
Քանի որ մզկիթների փակումը, առավել եւս քանդումը հոգեւոր կենտրոններով հանդերձ, ինչպես նաեւ հոգեւորականների երկրից վտարումը չի կարող որեւէ առնչություն ունենալ մահմեդականության հետ, ուստի ենթադրելի է, որ հայատյացության ջղաձգումներով են պայմանավորում ադրբեջանցի հրոսակի մահմեդականությունն ու հավատարմությունը իսլամին: Եթե թուրքական մզկիթների փակումը թուրքերի հետ եղբայրության դրսեւորում չէ, ապա նույնը պետք է վերաբերի թուրք-ադրբեջանական եղբայրությանը:
Գալով «ինչ առնչություն ունի Հայաստանը, Ղարաբաղն ու հայ-իրանական համագործակցությունը Ադրբեջանի ներքին գործերին Իրանի ենթադրվող միջամտությունը դատապարտելու հետ» հարցին, ապա պետք է ասել այն, ինչ ունեցել են ադրբեջանցի եւ ժողովուրդ հասկացությունները, որովհետեւ ժողովուրդը մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկ ընդհանրությունն է, իսկ ադրբեջանցիները, որ մինչեւ 20-րդ դարի 30-ական թթ. կովկասի թաթարներ էին կոչվում, հայ սպանելու համար մարդասպան ստահակին ազգային հերոս հռչակողների ոհմակ: Ըստ երեւույթին սրանք ղարաբաղյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից դասեր չեն քաղել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: