Sunday, February 13, 2011

Ադրբեջանը ամեիկյան լոբբիի վրա միլիոնավոր դոլլարներ է ծախսում, բայց արդյունքը զրոյական է

News.am. 12-2-2011- Eurasianet պորտալը հրապարակել է ամերիկայն լոբբիստական «ծառայությունների» դիմաց տարբեր երկրների ծախսերի ծավալները։
Այսպես, Վրաստանի ղեկավարությունը Կովկասի եւ եւ Կենտրոնական Ասիայի մակարդակով ամերիկայն լոբբիստական ընկերություններին ամենամեծ գումարներն է վճարում։ 2010 թվականին Վրաստանի կառավարությունը հաագործակցել է 4 PR-կազմակերպությունների հետ եւ ծախսել 1,5 մլն դոլար։ Ադրբեջանը պայմանագիր է կնքել «Պատտոն Բոգս» լոբբիստական ընկերության հետ եւ ամսական վճարում է 35 հազար դոլար, Ղազախստանը լոբբիստական ընկերություններից մեկին վճարում է 25 հազար դոլար։
Լոբբիստական ընկերությունների հետ համագործակցում են նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Նրանցից յուրաքանչյուրը ամերիկյան լոբբինգի վրա տարեկան ծախսում է 120 հազար դոլար։
Նշվում է, որ Հայաստանը ամերիկյան լոբբիստական ոչ մի կազմակերպության հետ կնքված պայմանագիր չունի, սակայն Երեւանի շահերը ներկայացնում են մի քանի հայ-ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններ։ Այդ է պատճառը, որ Ադրբեջանը եւս ակտիվություն է ցուցաբերում այս հարցում՝ լավ հասկանալով, որ ինքը կազմակերպված եւ ուժեղ հակառակորդ ունի։
Ամեիկյան լոբբիստները Ադրբեջանի համար աշխատում են 2009 թվականի սկզբից։

No comments: