Saturday, February 12, 2011

Սկսվել է «Հրանտ Դինքի միջազգային մրցանակ-2011»-ի թեկնածությունների ընդունելությունը

HayNews.am. 12-2-2011- Պոլսում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը հայտարարում է «Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակ-2011»-ի համար թեկնածությունների ընդունելություն:
Մրցանակին հավակնում են այն անձինք, ովքեր «պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնությունների դեմ, ովքեր խոսում են խաղաղության լեզվով, ոգևորում ու ազդում են մյուսների վրա»:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին`Դինքի ծննդյան օրը:
Թեկնածություններն ընդունվում են մինչ ապրիլի 15-ը, հետևյալ հասցեով` www.hrantdinkaward.org

No comments: