Tert.am. 9-2-2011- Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակաշռությունը փոփոխվում է, և ստեղծված իրավիճակում հարկ է ուշադրություն դարձնել Թուրքիային։ Այս մասին թուրքական Takvim օրաթերթին տված հարցազրույցում ասել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, The New Yorker պարբերականի անվտանգության և ռազմական հարցերով լրագրող Սեյմուր Հերշը: «Թուրքիան և Միացյալ Նահանգները տարածաշրջանի երկու գլխավոր ուժերն են։ ԱՄՆ–ն հետազոտություններ է անցկացրել 10 երկրներում և պարզել, որ այդ երկրների ժողովուրդները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ավելի շատ են սիրում, քան իրենց առաջնորդներին։ Հատկապես Եգիպտոսում... Այդ երկրի բազմաթիվ տներում կա Էրդողանի պատկերը։ Իսկ Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին բոլորովին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Էրդողանը Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում ժողովրդականություն վայելող միակ առաջնորդն է, որովհետև առանց Թուրքիայի այլևս հնարավոր չէ որևէ նախագիծ կյանքի կոչել»,– ասել է Հերշը։
Անդրադառնալով Եգիպտոսի վերջին իրադարձություններին՝ Հերշը նշել է, որ Թել Ավիվը նախապես խոստացել էր օգնել Մուբարաքին։
«Տարեսկզբին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հանդիպել էին Շարմ էլ Շեյխում։ Հանդիպմանը Մուբարաքը խոստանում է բոլոր հարցերում անվերապահորեն աջակցել Իսրայելին։ Դեռ այդ ժամանակ Մուբարաքը զգում էր, որ երկրում տեղի են ունենալու հուզումներ և այդ հարցում աջակցություն է խնդրում Նեթանյահուից, որն էլ համաձայնում է։ Սակայն Իսրայելի վարչապետը չէր պատկերացնում, որ ժողովրդական հուզումները Եգիպտոսում նման մասշտաբների կհասնեն»,– ասել է լրագրողը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment