Tuesday, February 15, 2011

Ադրբեջանում խախտվում է էթնիկ վրացիների դավանանքի ազատությունը

News.am. 15-2-2011- Վրացական Սաինգիլո պատմական նահանգում, որը խորհրդային տարիներին հանձնվել էր Ադրբեջանին, խախտվում են էթնիկ վրացիների՝ ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական, դավանանքի ազատությունը: Այդ մասին հաղորդում է Կախեթիի տեղեկատվական կենտրոնը:
Զաքաթալա եւ Բելակնի շրջանում վրացական ընտանիքներում արգելվում է երեխաներին ավանդական վրացական անուններ տալ, նրանք պետք է անուն ընտրեն տեղական իշխանությունների ներկայացրած ցանկից:
Վերջին տարիներին արդեն հինգ վրացի քահանաներ ստիպված են եղել լքել Սաինգիլոն` ադրբեջանական կողմի պահանջով: Իսկ Կըրմըխիում Սուրբ Գեորգիի եկեղեցու դռները նախկինի պես փակ են, գրում է «Գրուզիա Online»-ը:
Այստեղ վրացական ծագմամբ Ադրբեջանի քաղաքացիները կարող են աղոթել միայն երկու անգամ տարվա մեջ: Մահմեդականություն դավանող վրացիներինչի թույլատրվում վերականգնել պատմական ազգանունները:

No comments: