Thursday, February 10, 2011

Հայ ժողովուրդն ապրում էր Ղարաբաղում այն ժամանակ, երբ թուրքերն անգամ այդ հողի մասին չէին լսել. կազակների ատաման

HayNews.am. 10-2-2011- Ուկրաինայի Զապորոժիե երկրամասի կազակների ատաման Վլադիմիր Լեբեդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Ուկրաինայի երիտասարդական համադաշնության և ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպված «Խոջալուի ամիս» տոնակատարությունները: Ինչպես փոխանցում է Regnum-ը, նա իր հայտարարության մեջ նշել է, թե «Ի՞նչ գործ ունեն ուկրաինացիները անեն մի բան, որը ոչ մի կերպ չի համապատասխանում իր ազգային շահերին և դեմ է պատմական արդարությանը»:
Այնուհետև հայտարարության մեջ կազակների ատամանը նկատում է, որ «Խոջալուի դեպքերը» ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի ազգայնական ճակատի կատարած գործողությունը` նախկին նախագահ Մութալիբովին հեռացնելու և երկրում իշխանությունը գրավելու համար:
«Անգամ եթե հիշում ենք Խոջալուի մասին, ապա ինչպես ենք մոռանում, որ դրանից մի քանի տարի առաջ հարյուրավոր հայերի ուղղակի մորթեցին Կիրովաբադում, Բաքվում և Սումգայիթում»,-նշում է կազակների ատամանն ու նկատում.
«Ղարաբաղի ժողովուրդն իր երկրամասում ապրում է անհիշելի ժամանակներից, երբ թուրքերի ու ադրբեջանցիների մասին այդ հողերում չէին էլ լսել: Եթե Ղարաբաղը «օկուպացված է», ապա միայն իր սեփական ժողովրդի կողմից»,-եզրահանգում է Լեբեդը:

No comments: