Tuesday, February 1, 2011

Քլինթոնը Եգիպտոսի պատճառով հետաձգեց Անկարայի հետ հայ–թուրքական հարաբերությունների քննարկումը

Tert.am. 1-2-2011- ԱՄՆ պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա հետաձգվել է։ Այս մասին է տեղեկացնում թուրքական Milliyet օրաթերթը։
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ այցի հետաձգման հիմնական պատճառը Եգիպտոսում ծայր առած ժողովրդական հուզումներն են։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ պետքարտուղար Հիլարը Քլինթոնի այցը Թուրքիա նախատեսված էր փետրվարի երկրորդ կեսին։ Այցի ընթացքում Քլինթոնը հանդիպումներ էր ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվելու էին Իրանի միջուկային ծրագիրը, թուրք–իսրայելական հարաբերություններում առաջացած ճգնաժամը, մերձավորարևելյան զարգացումները, Իրաքին, Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK), կիպրական հիմնախնդրին, Աֆղանստանին և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը առնչվող հարցեր։

No comments: