Saturday, February 12, 2011

Չեմ տեսնում այնպիսի տարաձայնություն, որը կբերեր կոալիցիայի ճեղքման. Ստեփան Սաֆարյան

Tert.am. 12-2-2011- ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր կայացած ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կոալիցիայի ներսում լուրջ տարաձայնություններ չկան։
«Ես չեմ կարծում, որ գոնե այսօր կոալիցիայի ներսում կա այնպիսի անհաղթահարելի տարաձայնություն, որը բերեր այս համագումարում շատ անսպասելի ելույթների կամ իրադարձությունների կամ հակառակը, քաղաքական իրականության մեջ բերեր քաղաքական կոալիցիայի ճեղքման»,– ասաց նա։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը միաժամանակ նշեց, որ, իհարկե, Հայաստանն այն երկիրն է, որտեղ ոչինչ չես բացառի, «բայց տվյալ պարագայում ես՝ թե որպես վերլուծաբան, թե որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, չեմ տեսնում այնպիսի նախադրյալներ, որոնք կխոսեին կոալիցիայի ներսում անհաղթահարելի տարաձայնությունների մասին»։

No comments: