News.am. 12-2-2011- Թերթը հիշեցնում է, որ մոտ մեկ ամիս առաջ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասուլիս էր հրավիրել ու դժգոհել Կրթության պետական տեսչության աշխատանքից։ Կարծիք էր հայտնել, թե կարող էին ավելին անել, քան արել են։ Ասել էր նաեւ, որ կառուցվածքային փոփոխությունների նախագիծ են մշակում։ Կրթության պետական տեսչության հանդեպ այդօրինակ վերաբերմունքը սկսել է դրսեւորվել անցած տարվանից, երբ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր արել տեսչությունում։ «Կրթության ոլորտը ՀՀԿ-ացվելուց հետո սա միակ կառույցն է, որը մնացել է դաշնակների ձեռքում, եւ դաշնակ ղեկավարի ու այլ կադրերի փոփոխություն չի եղել։ Սակայն դա չի նշանակում, թե ՀՀԿ-ն ձեռքերը ծալած նստել է՝ անտարբեր մնալով կրթության ոլորտում ստուգումներ իրականացնող մարմնի հանդեպ։ Նախագահականի ռեւիզորների միջոցով մեկնարկել է տեսչությունը դաշնակներից վերցնելու գործընթացը։
Անցած տարի մենք գրեցինք, որ նախագահականի վերահսկողական ծառայությունը մոտ 40 օր «լռվել» էր տեսչությունում ու ստուգումներ իրականացրել։ Այդ ժամանակ խոսակցություններ կային, թե ստուգման գործընթացը երկարաձգվում է, քանի որ չէր հաջողվում խախտում գտնել, ինչի արդյունքում կկարողանային ՀՅԴ-ական Խաչիկ Մուրադյանին հեռացնել։ Ի դեպ, այս պաշտոնը ԿԳ նախարարի լիազորության շրջանակում է՝ նշանակողն էլ է ինքը, հեռացնողն էլ։ Չնայած անդուլ ջանքերին՝ անկարող եղան աղաղակող խախտումներ բացահայտել, «գտածոն» էլ այնքան անկարեւոր էր, որ նույնիսկ լուսաբանման չարժանացրին։ Եվ այսպես՝ այժմ ծրագիրը գործնական փուլ է մտել, ինչի մասին էլ տարեսկզբին բաց տեքստով հայտարարել է ԿԳ նախարարը։ Թե կառուցվածքային ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու՝ դեռ չեն մանրամասնել, բայց հայտնի է, որ օրենքի նոր նախագիծ է մշակվում, որով կընդլայնվեն տեսչության ստուգումների բնագավառները։ Եթե մինչ այդ նախադպրոցական, հանրակրթական ու նախնական մասնագիտական բնագավառներն էին, հիմա, նոր օրենքով, կներառվեն նաեւ բուհերը։ Օրենքի նախագծի վրա աշխատանքներն արդեն սկսվել են, այս տարի պետք է ընդունվի, որպեսզի մինչեւ 2012-ը բուհերի ու քոլեջների մոտ 50 տոկոսը ստուգած-վերջացրած լինեն»,-գրում է թերթը։

No comments:
Post a Comment