Thursday, February 3, 2011

Դինք ընտանիքը Թուրքիայի ԱԳՆ, ՆԳՆ և Արդարադատության նախարարություն նամակ է ուղարկել

HayNews.am. 2-2-2011- «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը նամակ է ուղարկել Թուրքիայի արտաքին գործերի, ներքին գործերի և արդարադատության նախարարություններ՝ պահանջելով իրագործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2010 թվականի կայացրած վճիռը:
Նամակը կազմել է Դինք ընտանիքի իրավաբան Ֆեթհիյե Չեթինը, իրենց ստորագրությունն են դրել Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, դուստրերը՝ Դելալն ու Սեդան, որդին՝ Արատն ու եղբայրը՝ Խոսրովը: Նամակում կոչ է արվում անխտիր բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել և իրագործել ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները:

No comments: