«ԱԶԳ» , 12-02-2011- Ըստ Արթուր Հակոբյանի Երուսաղեմից հաղորդած լրատվության («Արմինյն միրոր սփեքթեյթր», հունվարի 8, 2011), բյուզանդացի եպիսկոպոսի ձեռամբ գրված վերջերս հայտնաբերված նամակը ամենակարեւոր փաստաթղթերից մեկը կարելի է համարել, որ հաստատում է հայերի վաղնջական կապը Երուսաղեմի հետ: Ստորեւ թարգմանաբարՙ քաղվածքներ այդ հոդվածից:
Չնայած Հայաստանն ու հայերը կապեր են ունեցել Երուսաղեմի (Պաղեստինի) հետ դեռեւս Տիգրան Մեծի օրոք, դժբախտաբար այդ փաստն ապացուցող վկայություններ կամ չեն պահպանվել, կամ էլ շատ քիչ են եւ կցկտուր:
Պրոֆ. Աբրահամ Տերյանը նման բացառիկ մի նամակ է հայտնաբերել վերջերսՙ գրված բյուզանդացի եպիսկոպոսի կողմից, իր կարծիքով, մոտավորապես 335 թվականին, այսինքնՙ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, 30 տարուց մի փոքր ավելի ուշ:
Նամակի բնօրինակը եղել է հունարեն, բայց հայերեն թարգմանությունն է պահպանվել մինչեւ օրս: Հեղինակը Երուսաղեմի Մակարիոս եպիսկոպոսն է, որին Մեծն Կոնստանտին կայսրը (306-337 մ.թ.) հանձնարարել է վերահսկել Սբ Գերեզմանի եկեղեցու շինարարությունը: Նամակը գրվել է ի պատասխան նորաստեղծ հայկական եկեղեցու մկրտության եւ հաղորդության վերաբերյալ հարցումների:
Երկար տարիներ նամակը ուսումնասիրելուց հետո միջազգային ճանաչման արժանացած պրոֆ. Աբրահամ Տերյանը (Սուրբ քաղաքի նախկին բնակիչՙ «քաղաքացի») 2008-ին հրատարակում է իր «Երուսաղեմի Մակարիոսը: Նամակ հայերին, 335 մ.թ.» հատորը (Macarius of Jerusalem, Letter to the Armenians, AD 335), որն ակադեմիական շրջանակներում ոգեւորությամբ եւ գովասանական գրախոսականներով է ընդունվել: Տերյանի «առաջնակարգ ուսումնասիրությունը», ըստ դրանցից մեկի, մեծապես պարտական է նրա մանրամասն, պարբերություն առ պարբերություն մեկնաբանությանը, որի շնորհիվ հայկական եկեղեցին իր «արժանի տեղն ու դերն է զբաղեցնում Երուսաղեմի հետ իր ամենավաղ շրջանի հարաբերություններում»:
Նամակը հետաքրքրական մանրամասներ է պարունակում արեւելյան եկեղեցիներում կատարվող ծիսակատարությունների վերաբերյալ: Այդ ժամանակներում, պարզվում է, եկեղեցիները չունեին իրենց սեփական մկրտության ավազանները, ոչ էլ բավականաչափ «կնքման յուղ» (մյուռոն):
Նամակը, որը քրիստոնյա Երուսաղեմում հայերի վաղնջական ներկայության կարեւոր վավերաթուղթ է, ներառված է երկու ժողովածուներում: Մեկըՙ կազմված 7-րդ դարում եւ վերակազմված 1298-ին, իսկ մյուսըՙ 8-րդ դարում եւ վերակազմված 11-րդ դարում: Իր աշխատանքների համար պրոֆ. Աբրահամ Տերյանը քանիցս արժանացել է գիտական բարձր կոչումների եւ աստիճանների:

No comments:
Post a Comment